Երեկ Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում կայացավ շոումեն, հաղորդավար Գրիշա Աղախանյանի «Աղախանյանի 50 երանգները» շոու-ներկայացումը: Այն շոումենի կյանքի հետաքրքիր դրվագների, մեծ ու փոքր գաղտնիքների, երիտասարդ տարիների, իր կենսագրության, կնոջ՝ Շողերի մասին էր: Ներկայացման ռեժիսորը Կարո Բալյանն է, իսկ սցենարի հեղինակը՝ Աշոտ Աբրահամյանը: Լեփ-լեցուն դահլիճը սիրված դերասանին ճափողջյուններով դիմավորեց, իսկ BlogNews.am ներկայացնում է հետաքրքիր դրվագները:

Գրիշան կատակում էր, զավեշտալի դրվագներ պատմում, ներկայացնում իր երիտասարդության կյանքը՝ համեմատելով ներկայիս իրականության հետ: Հանդիսատեսը նաև վայելեց «Գարուն է բացվել», «Բոբիկ ջուր մի ելա», «50 տարի» երգերը, որոնք ուղեկցվեցին պարային համարներով:  

Սթենդ ափ ներկայացման ավարտը և՛ հուզիչ էր, և՛ հետաքրքիր: Գրիշան որոշեց ավարտել «Unforgettable» երգով և ասաց, որ պատահական չէ ընտրությունը. «50 տարի ապրելով հասկանում ես, որ իսկապես ամենակարևորն այս կյանքում սերն է: Ընդհանրապես, գիտեք, մենք չենք մոռանում կանանց աչքերը, դրա համար ամուսնության առաջարկ ենք անում, մենք չենք կարողանում մոռանալ մեր հողն ու ջուրը, դրա համար կարոտում ենք և ձգտում ենք վերադառնալ, մենք չենք կարողանում մոռանալ այն ամենը, ինչ մեզ համար արել են մեր ծնողները, դրա համար հասուն տարիքում փորձում ենք վերադարձնել նրանց մի մասնիկը: Այո՛, ապրելու համար պետք է չմոռանալ, իսկ երջանիկ ապրելու համար պետք է չմոռանանք ասել, որ սիրում ենք»:

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել