NASA տիեզերական գործակալությունը պատրաստվում է նոր վառելիք օգտագործել: Այն կարագացնի հրթիռակիրների թռիչքը, իսկ արձակումը կլինի ավելի անվտանգ և արդյունավետ:

Նոր վառելիքի հիմքում կլինի հիդրազին կոչվող քիմիական նյութը: Անգույն, չափազանց թունավոր և գարշահոտ այս նյութը նաև շատ արդյունավետ վառելիք կարող է լինել:

Մասնագետների խոսքերով` այս նյութի գործածմամբ հրթիռների արդյունավետությունը կբարձրանա մոտ 50 տոկոսով: Առավել օգտակար կլինի հիդրազինով վառելիքի օգտագործումը Մարս և Լուսին թռիչքների ժամանակ: Հրթիռակիրները կկարողանան ավելի երկար տարածություններ անցնել ավելի քիչ վառելիք օգտագործելով:

Նոր վառելիքը կփորձարկվի արդեն այս ամսվա վերջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել