Լոնդոնի Հիթրոու օդանավակայանում հայտվել է բրիտանացի հայտնի սթրիթ-արտ նկարիչ Բենքսիի նոր գրաֆիտին: Instagram-ում նկարչի պաշտոնական էջում հրապարակված լուսանկարում պատկերված է նոր գործը, որն արված է Եվրամիությունից ժամանող մարդկանց մաքսային հսկողության գոտու փակ անցումում:

EEP OUT («Ներս չթողնե՛լ», «Մուտքն արգելված է») մակագրությամբ կողպեքով փակ դռան վրա պատկերված է առնետ, որը KEEP OUT մակագրությունից «պոկված» T տառով հարվածում է այդ կողպեքին, որպեսզի բացի այն։

Հրապարակումը 12 ժամում ավելի քան 700 հազար լայք է հավաքել: Բենքսին (Banksy) առեղծված-նկարիչ է, սադրիչ եւ զավեշտաբան, նա փոխել է զանգվածային պատկերացումը փողոցային արվեստի մասին: Նրա հեգնական եւ սրամիտ գործերն՝ ուղղված քաղաքականության, պատերազմի, կապիտալիզմի եւ բարոյախոսական քարոզչականության դեմ, դառնում են լրագրողների, լուսանկարիչների, վանդալների, գեղարվեստական քննադատների եւ կոլեկցիոներների որսի առարկան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել