Չորս տարի առաջ ամերիկացի երգչուհի Մադոննան վաճառել է իր Նյու Յորքի Մեդիսոն Սքուեր Գարդենի համերգի տոմսերը, իսկ այժմ փորձում է վաճառել Բրուքլինի BAM Opera House-ի տոմսերը, գրում է PageSix-ը:
Նշվում է, որ երգչուհու ելույթները նվիրված են նրա Madame X նոր ալբոմի թողարկմանը: Շրջագայությունը պետք է սկսվի Նյու Յորքում սեպտեմբերի 12-ին, սակայն վաճառքի մեկնարկից մեկ ամիս անց երգչուհու առաջիկա համերգների հարյուրավոր տոմսեր վաճառված չեն: Եվ սա՝ չնայած այն հանգամանքին, որ շրջագայության ժամանակ երգչուհին հանդես է գալու փոքրիկ դահլիճներում, որտեղ տեղերի թիվը չի անցնում մի քանի հազարից:
Աղբյուրներից մեկի խոսքերով՝ սա փաստում է Մադոննայի նկատմամբ «ցնցող անտարբերության» մասին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել