Ասում են՝ խնձորը խնձորենուց հեռու չի ընկնում։ Մադոննայի ժառանգորդուհին պարբերաբար ապացուցում է հանրահայտ ասացվածքի իրողությունը։ Ինչպես գիտենք, երգչուհին երբեք աչքի չէր ընկնում պարկեշտ պահվածքով, և համեստ էլ նրան հաստատ չես անվանի։ Մադոննան սիրում էր ցնցել հանրությանը, ինչով էլ զբաղվում է մինչ օրս։
61-ամյա կատարողը հաճախ ներկայանում է երկրպագուներին բավականաչափ սադրիչ կերպարներով, իսկ վերջերս ԶԼՄ-ներում պտտվում էր վերնագիրը, որ փոփ երաժշտության թագուհին նոր երկրպագու ունի, ով երգչուհուց փոքր է 35 տարով։
Երգչուհու 23-ամյա աղջիկը փորձում է հետ չմնալ աստղային մորից՝ իր «ոչ ստանդարտ» պահվածքով։ Օրինակ, օրերս պապարացիները լուսանկարել էին Լուրդեսին Նյու Յորքի փողոցներից մեկում։
23-ամյա մոդելի լուսանկարները վայրկյանների ընթացքում տարածվեցին ողջ համացանցով։
Աղջիկը երկրպագուներին էր ներկայանում կարճ շորտերով և կիսաթափանցիկ վերնազգեստով։ Գեղեցկուհին բարձրացրել էր ձեռքերը և երկրպագուներին ցույց էր տալիս իր չսափրած թևատակերը։