Փաշինյանն ասել է՝ ամեն ինչ նորմալ է, գնա աշխատի։ Զեյնալյանը հրաժարականից մեկ օր առաջ կրկին նույն հարցով դիմել է Փաշինյանին՝ վկայակոչելով «Իմ քայլը» խմբակցությունում հայտնի քննարկումը, որի ընթացքում մի քանի պատգամավոր այնքան բարձր են խոսելիս եղել Զեյնալյանի թեմայով, որ նրանց ձայնը լսելի է եղել կողքի սենյակում սպասող լրագրողներին։
Ասել են, որ Զեյնալյանն է ուշացնում անցումային արդարադատության հայեցակարգը, վեթինգի նախագծի մշակումը, ուստի պետք է հեռանա։ Հրաժարականից մեկ օր առաջ ունեցած կարճատև զրույցի ժամանակ Փաշինյանը Զեյնալյանին ասել է, որ քաղաքական թիմն է որոշել նրա պաշտոնավարման նպատակահարմարությունը։
Դա է պատճառը, որ Զեյնալյանն իր ազատման հարցի շուրջ ասաց․ «Գնահատելով տեղեկատվական հոսքերը մեդիայով և ոչ միայն մեդիայով՝ այդպիսի որոշում եմ կայացրել՝ ներկայացնել հրաժարականի դիմում»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել