Տան պայմաններում դաշտանային ցիկլը դադարեցնելու համար ամերիկացի այս երկու կանայք հոսպիտալացվել են: Սիեթլի բուժքույրն ասում է, որ այս աղջիկները 19-23 տարեկան են, հոսպիտալացվել են, քանի որ փորձել են փոշեկուլի միջոցով դադարեցնել դաշտանային ցիկլը:

Այս փորձը ոչ թե դադարեցրել է ցիկլը, այլև արնահոսություն է առաջացրել:

Հղիությունը դադարեցնում են վակուումի միջոցով, որը հայտնագործել են Լորեն Ռոթմանն ու Քերոլ Դաուները 1970-ականներին:

Ներկայումս էլ, քանի դեռ բժշկությունը զարգանում է, կանայք շտապում են դիմել աբորտի: Երբեմն էլ բժշկական միջամտությունների միջոցով դադարեցնում են դաշտանը:

Այժմ ԱՄՆ-ի որոշ նահանգներ պատրաստվում են արգելել հղիության արհեստական դադարեցումները:

Պարզից էլ պարզ է, որ հղիությունը կամ էլ դաշտանային ցիկլն այս եղանակով դադարեցնելը շատ վտանգավոր է: Այն կարող է մի շարք վտանգավոր հիվանդությունների պատճառ դառնալ:

Նյու Յորք քաղաքի CCRM հիվանդանոցի բժիշկ Բրայան Լևինը նշում է.

«Ցանկացած օտար մարմին, որը թափանցում է կնոջ արգանդ, անպտղություն և մի շարք հիվանդություններ է առաջացնում»:

Մասնագետները նշում են, որ աբորտներն արգելված են հիմնականում այն նահանգներում, որտեղ ավելի կոնսերվատիվ մտածելակերպ է: Այդ շրջաններում կանայք սկսում են այլընտրանքներ փնտրել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել