Yerkir.am-ը գրում է.

Այս գիշեր իսրայելցի զինվորականների և Պաղետինի ազգային վարչակազմի ուժային կառույցների աշխատակիցների միջև Հորդանան գետի արևմտյան ափին փոխհրաձգություն է տեղի ունեցել. հայտնում է РИА Новости-ն:

Իսրայելցիներն ասում են, որ իրենց կողմից տուժածներ չկան, և բացատրում են, որ պաղեստինցի ուժայիններին շփոթել են որոնվող գրոհայինների հետ:

Ըստ տեղական ԶԼՄ-ների` փոխհրաձգության ժամանակ վիրավորվել է պաղեստինյան կանխարգելիչ անվտանգության ծառայության մեկ սպա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել