Pastinfo.am-ը գրում է.
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք Մարաշ նստավայրում` դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, քիչ առաջ մեկնարկեց ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ` Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստի շարունակությունը։
Նշենք, որ Մանվել Գրիգորյանը նիստին ներկա չէ առողջական վիճակի պատճառով։
Ներկա են պաշտպաններ Լևոն Բաղդասարյանը, Արսեն Մկրտչյանը, Կարեն Քամալյանը, գործով ամբաստանյալ Նազիկ Ամիրյանը, ինչպես նաև` դատախազներ Վահե Դովմազյանը, Հայկ Պետրոսյանը։
Նիստի ընթացքում աշտպանական կողմը ներկայացրեց փաստաթուղթ` Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի վերաբերյալ` տրամադրված Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի կողմից։
Դատավորը հայտնեց, որ այդ պարագայում դատական նիստը ենթակա է հետաձգման։
Հաջորդ նիստը նշանակվեց հունիսի 18-ին` ժ 12։00-ին։