Նկարում պատկերված է լեհ մանկավարժ Յանուշ Կորչակը (1878-1942թթ.): Իր ամբողջ կյանքը նվիրելով մանկավարժությանը՝ Յանուշ Կորչակն այն եզակի անհատներից էր, ով մինչև վերջ անձնազոհաբար հավատարիմ մնաց իր կոչմանը անգամ Երկրորդ աշխարհամարտի տարիներին: Այսպես ուրեմն. 1942-ին, երբ նա գտնվում էր Վարշավայում և զբաղվում էր իր գործով, հրաման եկավ, որ նրա ենթակայության տակ գտնվող 200 հրեա երեխաներին պետք է տեղափոխեն Տրեբլինկայի մահվան համակենտրոնացման ճամբար: Նացիստներին չհաջողվեց կոտրել մանկավարժ Յանուշ Կորչակին: Սպաներից մեկը Յանուշ Կորչակին առաջարկեց չգնալ երեխաների հետ, բայց մանկավարժը անդրդվելի էր։ Սպաներից մեկը, տեսնելով կատարվողը, բղավեց․ «Այս ի՞նչ է»: «Կորչակը երեխաների հետ է»,- պատասխանեցին նրան: Երբ երեխաներն արդեն վագոններում էին, սպան հարցրեց Կորչակին, թե արդյո՞ք նա չի հեղինակել «Փոքրիկ Ջեկի սնանկությունը» գիրքը, և դրական պատասխան ստանալուց հետո ասաց, որ մանկավարժը կարող է չգնալ երեխաների հետ.
- Իսկ երեխանե՞րը,- հարցրեց պրոֆեսորը:
- Անհնար է, երեխաները պետք է գնան:
- Ոչ մի դեպքում, եթե երեխաները գնում են, ապա ես գնում եմ նրանց հետ,- պատասխանեց մանկավարժը և իր ետևից փակեց վագոնի դուռը: Կորչակին երեխաների հետ միասին մտցրին գազային խցիկի մեջ, և երբ գազը անհետացավ, նացիստները տեսան մահացած, բայց չհանձնված Կորչակին: Գազախցիկի տեսարանից սպաները ուղղակի ապշել էին. երեխաները մահանալուց առաջ բոլորով փաթաթվել էին իրենց ուսուցչին և հենց այդպես էլ կնքել էին իրենց մահկանացուն:
Ինչպես նացիստական ճամբարների կալանավոր Վիկտոր Ֆրանկլն էր իր աշխատություններում գրում.
«Այսպես ուրեմն, ի՞նչ է մարդը: Մարդը մի էակ է, որը ինքն է որոշում իր ով լինելը: Մարդը նաև այն էակն է, ով հայտնագործել է գազային խցիկները, բայց միևնույն ժամանակ նաև այն էակն է, ով աղոթքը շուրթերին և հպարտ քայլվածքով մտնում է հենց այդ նույն գազային խցիկները»: