Բրազիլացի սուպերմոդել Ալեսանդրա Ամբրոսիոն լողափային լուսանկարների նոր շարք է հրապարակել: Դրանցում նա տպավորիչ լողազգեստներով է, ինչպես նաև թոփլես: Լուսանկարները հրապարակվել են նրա Instagram-ի էջում:
Մոդելը հայտնի է Victoria’s Secret-ի հետ երկարատև համագործակցությամբ, ինչպես նաև աշխարհի մի շարք այլ առաջատար նորաձևության տների հետ:
Իր հրապարակումներից մեկում մոդելն ընթերցողներին կոչ է անում հարգել օվկիանոսի մաքրությունը և պահպանել գեղեցկությունը ապագա սերունդների համար:
«Մի փչացրեք այն, ինչն անվճար է: Մենք չպետք է աղտոտենք ծովերը, այլ պետք է պահպանենք դրա մաքրությունը ապագա սերունդների համար», – ասել է նա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել