Tert.am-ը գրում է.

ԽՄԿԿ գլխավոր քարտուղար, ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը մեկնաբանել է ամերիկյան «Չեռնոբիլ» հեռուստասերիալում ակադեմիկոս Վալերի Լեգասովի ճակատագրի վերաբերյալ հատվածը, գրում է govoritmoskva.ru-ն:

Գորբաչովի խոսքով՝ ինքը 1988թ.-ին ինքնասպան եղած ակադեմիկոս Լեգասովի կյանքի ու կարիերայի խնդիրների հետ որևէ կապ չունի:

Կա վարկած, ըստ որի գիտնականի նկատմամբ գաղտնի հալածանքները սկսվել են, երբ վերջինս Վիեննայում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության համաժողովում Չեռնոբիլի ատոմակայանի վթարի պատճառների ու հետևանքների մասին վկայող գաղտնի փաստեր է հնչեցրել:

Սերիալի սյուժեով Լեգասովը հնչեցնում է պաշտոնական վարկածը, սակայն հետո խղճի խայթից դրդված կոնֆլիկտի մեջ է մտնում իշխանությունների հետ և ինքնասպան լինում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել