Հիմա Արամը, աշխատելով պետական համակարգում, խախտում ա օրենք, զբաղվելով այլ գործունեությամբ՝ աշխատում է գումար ու շաբաթվա ընթացքում 8 ժամ չի անում այդ ամենը, որը անում է։
Երկրորդ խախտումը․ նա, աշխատելով պետական համակարգում, չունի ՀՎՀՀ, որով պետք է ներկայացնի իր հայտարարագրերը, ու թե ինչքան է աշխատում Արամը, դժվար չէ հաշվել՝ նայելով բոլոր էն հայտարարությունները, որոնք տարածվում են նրա մասնակցությամբ համերգների ժամանակ։ Գիտեմ, որ կամավոր է հիմա, բայց ո՞նց կարաս պետականում աշխատես, այլ բան անելու համար պետականից թույլտվություն ստանաս ու մի հատ էլ դա չհայտարարագրես։
«Լավ երեկո» հաղորդման հաղորդավար լինելը գիտակա՞ն, մշակութայի՞ն, թե ի՞նչ ոլորտ ա։ Միգուցե խախտո՞ւմ ա, հը՞։ Թե՞, ասենք, ինչ-որ ռեստորանում իվենթի ժամանակ հաղորդավար լինելն էլ ա մշակութային։
Ինչ եմ ուզում ասել․ բացահայտ խախտվում են օրենքներ, ու բացահայտ հարկ չի վճարվում այս նոր Հայաստանում։ Ինձ թվում է՝ Արամի համար գործում են հին Հայաստանի սխեմաները, քանի որ նորում ինքը բեսամթ լավ ծանոթներ ունի։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=2055717911222817&set=a.104977672963527&type=3&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել