Երկու օր առաջ կրոնական հարցերի շուրջ մեկի հետ վիճելիս մի հարց ստացա, որին չկարողացա պատասխանել...

Հարց:
Մեջբերում եմ... «Ո՞րն է տրամաբանությունը Հիսուսի ծնունդը կապել Հովսեփի՝ Մարիամի կողակցի տոհմածառի հետ (ինչին հանդիպում ենք Նոր Կտակարանի հենց առաջին էջում)` հասցնելով այն մինչև Աբրահամ, երբ Հովսեփը ընդհանրապես ծագումնաբանական առումով կապ չունի Հիսուսի հետ, քանի որ կույս Մարիամը բեղմնավորվել է սուրբ հոգուց: Նույն տրամաբանությամբ կարելի էր նրա ծնունդը կապել Մարիամի հարևան, օրինակ, Պողոսի տոհմածառի հետ և վերջում ասել՝ Պողոսի հարևան Մարիամը ծնեց Հիսուսին...»:

Քանի որ ես վստահ եմ, որ Նոր Կտակարանում անտրամաբանական ոչինչ չի կարող լինել, խնդրում եմ ինձանից խելացիներին պատասխել...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել