Մենք ուժեղ ենք միասնական խաղով:
-Ի՞նչ կարծիքի ես ներկայում ՀՀ հավաքականում տիրող անկայուն խաղի մասին:
-Կարծում եմ` թիմում հոգեբանական խնդիր կա, ունենք շատ լավ, որակյալ ֆուտբոլիստներ, որոնք բարձրակարգ ակումբներում են հանդես գալիս և իրոք կարող են շատ լավ խաղ ցուցադրել: Մեր մարզչական շտաբը ի զորու է այդ հարցը լուծել, բայց ափսոս, որ արդեն շատ միավորներ ենք կորցրել:
-Արդյո՞ք դուք բավական ուժեղ եք համարում մեր ներկայիս հավաքականը: Մեր հավաքականը կարո՞ղ է պայքարել ԱԳ եզրափակիչ փուլ դուրս գալու համար:
-Եվրոյի նախընտրականում ցուցադրած խաղը իրոք հույս էր ներշնչում, որ մենք իրոք կարող ենք պայքարել ուղեգրի համար, բայց հենց սկզբից երևաց, որ թիմում խնդիրներ կան, և ինչ-որ բան չստացվեց, ամեն դեպքում պետք է առաջ նայել ու հնարավորինս արդյունավետ խաղալ:
-Կցանկանա՞ս վերադառնալ ազգային հավաքական:
-Ցանկություն միշտ էլ կա, բայց չեմ կարծում, որ դա միայն իմ ցանկության հարցն է: Ես այն կարծիքին եմ, որ անկախ իմ ցուցադրած խաղից` մարզիչը այլևս ինձ նման հնարավորություն չի տա:
-Քո կարծիքով ի՞նչ մթնոլորտ է տիրում հավաքականում խաղադաշտից դուրս:
-Ճիշտն ասած` տեղյակ չեմ` թիմի ներսում ինչ է կատարվում, բայց կարծում եմ` բոլորն էլ ընկերական հարաբերություններ ունեն միմյանց հետ:
-Մեր տղաներից ու՞մ խաղն ես ամենաշատը հավանում և ու՞մ ես համարում հավաքականի ակնհայտ առաջատար:
-Կարծում եմ` թիմի առաջատարը Հենոն է, բայց մենք ուժեղ ենք միասնական խաղով:
-Արդյո՞ք երիտասարդական հավաքականից կան ֆուտբոլիստներ, որոնք արժանի են խաղալու ազգային հավաքականում:
-Իհարկե կան, բայց այդ պրոցեսը փոփոխության պետք է անցնի աստիճանաբար արվի, որպեսզի ո՛չ թիմը տուժի, ո՛չ խաղացողը:
-Ո՞ր թիմին ես երկրպագում և որտե՞ղ կցանկանայիր խաղալ:
-Ես երկրպագում եմ այն ակումբը, որտեղ խաղում եմ: Կցանկանայի խաղալ գերմանական որևիցե ակումբում:
-Մեր վերջին հարցը, Լևոն: Արդյո՞ք ճիշտ եք համարում Հենոյի տեղափոխվելը «Լիվերպուլ»:
-Կարծում եմ` շատ լավ պահ է Հենոյի համար, բայց եթե ինչ-որ բան չստացվի, կարծում եմ` մեծ խնդիր չէ, քանզի նա հանդես է գալիս Եվրոպայի ուժեղագույն ակումբներից մեկում: