1722 թ. Պետրոս Մեծը, ով կոչ էր արել հայերին և վրացիներին դուրս գալ համատեղ պայքարի ընդդեմ թուրքերի և պարսիկների, չեղարկում է իր Կասպիական արշավանքը և Չոլակ վայրում 2 ամիս հայ-վրացական ուժերին սպասեցնելուց հետո դրժում միասնական պայքարի խոստումը:
1724 թ. հունիսի 12-ին Կոստանդնուպոլսում Իբրահիմ փաշան և ռուս դեսպան Նեպլյուևը կնքում են պայմանագիր, որի համաձայն՝ Կովկասը ենթարկվում է ռուսական և թուրքական ազդեցության գոտիների բաժանման: Թուրքական բանակը հնարավորություն է ստանում տարածաշրջանում լայնածավալ հարձակում կազմակերպելու: Արդյունքում որոշակի ժամանակ անց պատմության ասպարեզից վերանում են հայկական հզոր մելիքությունները:
1804 թ. ռուս-պարսկական պատերազմի ժամանակ Երևանի բերդի անհաջող գրոհից հետո Թիֆլիս նահանջելու ճանապարհին ռուսական բանակը կողոպտում է Էջմիածնի վանքը: Նույնը կրկնվում է մեկ տարի անց:
1810 թ. ռուս-թուրքական պատերազմի ժամանակ գեներալ Տորմասովը կողոպտում և հայաթափում է Ախալցխան:
1828 թ. Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միացնելուց հետո մերժում է պետերբուրգյան հայ ուսանողների Հայաստանի ինքնավարության ծրագիրը:
1829 թ. ռուս-թուրքական պատերազմից հետո սեպտեմբերի 2-ին կնքված Ադրիանապոլսի պայմանագրի 4-րդ կետով Ռուսաստանը Թուրքիային է վերադարձնում Արևմտյան Հայաստանի գրաված տարածքները: Դա արվեց այն բանի համար, որ թուրքերը համաձայնվեն ճանաչել Հունաստանի անկախությունը։
1836 թ. մարտի 11-ին ցարական իշխանություններն ընդունում են հայ եկեղեցու իրավունքների և պարտավորությունների վերաբերյալ կանոնագիրք, որը կոչվում էր Պոլոժենիե: Սույն կանոնագրքով սահմանափակվում էին հայ եկեղեցու իրավունքները, իսկ կաթողիկոսի հաստատման հարցը տրվում էր ռուսական ցարին:
1840 թ. Արևելյան Հայաստանում ցարիզմի կողմից վերածվում է Հայկական մարզ վարչական միավորը:
1856 թ. Փարիզի հաշտության պայմանագրի 3-րդ կետով Նորին մեծություն ամենայն ռուսաց կայսրը պարտավորվում է Նորին մեծություն սուլթանին վերադարձնել Կարս քաղաքը` նրա միջնաբերդով հանդերձ, ինչպես նաև օսմանյան տիրապետությունների այն մասերը, որոնք գրավված են ռուսական զորքերի կողմից:
1885 թ. ցարական իշխանությունների կողմից Կովկասում փակվում են հարյուրավոր հայկական դպրոցներ:
1890-ականներին ռուս արտգործնախարար Ալեքսեյ Լոբանով-Ռոստովսկին հայկական ջարդերի ժամանակաշրջանում նշում էր, որ «Տարածաշրջանում նոր Բուլղարիա թույլ չտալու համար իրենց պետք է Հայաստանն առանց հայերի»:
1903 թ. հունիսի 12-ին ցարական իշխանություններն ընդունեցին հայ եկեղեցու ունեցվածքի բռնագանձման մասին օրենքը:
1903 թ. դեկտեմբերի 17-ին ցարական իշխանությունների կարգադրությամբ փակվեց Շուշիի թեմական դպրոցը:
1905 թ. ձմռանը ցարական իշխանությունների հրահրմամբ սկսվեցին հայ-թաթարական բախումները:
1915 թ. հուլիս ամսին Վանի փայլուն ինքնապաշտպանությունից հետո ռուսական զորքերն առանց որևէ բացատրության կեղծ ռազմավարական նահանջ են կատարում և հրաժարվում են իրենց զինամթերքը թողել Արամ Մանուկյանի զորախմբերին: Նահանջի հետևանքով Վանի բնակչությունը մի մասը գաղթում է ռուսների հետ, մյուս մասն էլ հոշոտվում թուրքերի կողմից: Հատկանշական է, որ ռուսները որոշ ժամանակ անց կրկին գրավում են Վանը, որտեղ հայի շունչ անգամ մնացած չի լինում:
1920 թ. մայիս ամսին Խորհրդային Ռուսաստանի պաշտոնյաներ Մեխոնոշինը, Կիրովը Լևանդովսկին վերջնագիր են ներկայացնում ՀՀ կառավարությանը Ղարաբաղից հայկական զորքերը դուրս բերելու և Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ:
1920 թ. ամռանը ռուսական 11-րդ Կարմիր բանակը գրավում է Ղարաբաղը, Զանգեզուրը Նախիջևանը:
1920 թ. օգոստոսի 24-ին կնքվեց ռուս-թուրքական պայմանագիր: Պատահական չէ, որ սույն գաղտնի համաձայնագրով նրանց հատկացվեց 200,4 կգ ոսկի և զենք-զինամթերք, իսկ այնուհետև՝ զորախմբեր, ինչպես իրենք էին ասում, «հայ իմպերիալիստների» դեմ կռվելու:
1920 թ. սեպտեմբեր ամսին Բաքվում տեղի ունեցավ Արևելքի ժողովուրդների համագումարը, որտեղ բանաձև ընդունվեց Հայաստանի վրա հարձակվելու վերաբերյալ: Թուրքական կողմը պետք է հարձակվեր, իսկ ռուսական կողմը պետք է հետագայում ներխուժեր և խորհրդայնացներ այն, ինչ կմնար:
1920 թ. նոյեմբերի 29-ին ռուսական 11-րդ Կարմիր բանակն Ադրբեջանից ներխուժում է Հայաստան:
1920 թ. դեկտեմբեր ամսին ՀՀ խորհրդային օկուպացիայից հետո սկսվում են հայ հասարակական-քաղաքական և ռազմական էլիտայի ձերբակալությունները, գնդակահարությունները կամ աքսորը:
1921 թ. հունվարի 24-ին խորհրդային Ռուսաստանի 11-րդ կարմիր բանակի և հայ Հեղկոմի կողմից սկսվեց 1400 հայ սպաների աքսորը դեպի Ռուսաստան:
1921 թ. մարտի 16-ին Մոսկվայում Խորհրդային Ռուսաստանի և Թուրքիայի միջև «Բարեկամության և եղբայրության» մասին պայմանագիր կնքվեց: Պայմանագրի համաձայն՝ հայկական բազմաթիվ տարածքներ հանձնվեցին Թուրքիային, իսկ Նախիջևանը՝ որպես պրոտեկտորատ, տրվեց Ադրբեջանին:
1921 թ. հուլիսի 5-ին Խորհրդային Ռուսաստանի կոմունիստական կուսակցության կովբյուրոյի նիստի որոշմամբ Ղարաբաղը հանձնվեց Ադրբեջանին:
1921 թ. հոկտեմբերի 13-ին կնքվեց Կարսի պայամանգիրը, որը Մոսկվայի պայմանագրի կրկնությունն էր:
1949 թ. խոհրդային իշխանության ժամանակաշրջանում՝ հունիսի 13-ի լույս 14-ի գիշերը, 15 հազար մարդ աքսորվեց դեպի Սիբիր:
1988 թ. Արցախյան շարժումը խորհրդային իշխանությունների կողմից որակվեց որպես էքստրիմիստական: Նույն թվականի մարտ ամսին Երևանում հայտնվեցին խորհրդային տանկերը:
1988 թ. փետրվարի 27-29-ն ընկած ժամանակաընթացքում խորհրդային իշխանության հանցավոր թողտվության և քաղաքական աջակցության պայմաններում ադրբեջանական Սումգայիթում հայ բնակչության ջարդ կազմակերպվեց ադրբեջանցիների կողմից:
1988 թ. դեկտեմբեր ամսին ձերբակալվեցին Ղարաբաղ կոմիտեի անդամները:
1990 թ. մայիսի 27-ին Խորհրդային 7-րդ բանակը գեներալ Սուրկովի գլխավորությամբ զրահատեխնիկայով փորձ արեց ներխուժել Երևան: Բնականաբար, հայ ժողովուրդը կրկին դուրս եկավ խորհրդային տանկերի դեմ: Արդյունքում կայարանում և Նուբարաշենում խորհրդային հանցագործ զինվորների կողմից սպանվեցին 27 ազատամարտիկներ և խաղաղ բնակիչներ:
1991 թ. ապրիլի 30-ին ԽՍՀՄ բարձրագույն ղեկավարության և Ադրբեջանական ԽՍՀ-ի հանցավոր համագործակցությամբ Կիրովաբադում տեղակայված խորհրդային 4-րդ բանակի 23-րդ դիվիզիայի և ԽՍՀՄ ՆԳՆ զորքերի Բաքվի գնդի հրամանատար գնդապետ Մաշկովի կողմից Լեռնային Ղարաբաղում սկսվում է իրականացվել «Օղակ» գործողությունը:
1992 թ. Գյանջայում տեղակայված ռուսական բանակի 23-րդ դիվիզիան հարձակում սկսեց Արցախում հայկական բնակավայրերի և մեր կռվող բանակի դեմ: