Ռուս գործարար, ծրագրավորող, ВКонтакте սոցցանցի և Telegram մեսենջերի հիմնադիր Պավել Դուրովը հայտարարել է, որ արդեն վեց օր է, ինչ քաղցում է: Ինչպես հաղորդում է gazeta.ru-ն, այս մասին նա գրել է Telegram-ում:

Դուրովը խոստովանել է, որ իրեն հիանալի է զգում՝ միտքն ավելի մաքուր է դարձել, իսկ արդյունավետությունը բարձրացել է:

Գործարարը պատմել է, որ արդեն վեց օր է «ջրի հույսին է»: «Այս ամիս ես առավել խիստ տարբերակ եմ փորձում՝ ընդհանրապես ուտելիք չօգտագործել», - գրել է Դուրովը:

Նրա խոսքով՝ սննդից հրաժարվելու որոշումը միանգամից չի կայացրել: Նախ իր սննդակարգում թողել է միայն ձուկ և ծովամթերքներ, այնուհետև ամբողջությամբ հրաժարվել է ուտելիքից: Մինչ այդ Դուրովն արդեն դադարել էր միս, ոգելից խմիչնքեր, կոֆեին, դեղամիջոցներ և արագ սնունդ օգտագործել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել