Իմ խորին համոզմամբ, ուժեղ ընդդիմությունը պետության վաղվա օրվա համար բարենպաստ հնարավորության նախադրյալ ստեղծող ուժն է, իսկ մեծ հաշվով՝ իշխանության այլընտրանքը և վաղվա իշխանությունը:
Իրեն հարգող իշխանության համար ուժեղ ընդդիմության գոյությունը նաև պատվաբեր է թեկուզ միայն այն պատճառով, որ արժանի մրցակից ունես…
Կասկածելի որակ ու հեղինակություն ունեցող և հանրության վստահությունը չվայելող ընդդիմությունը չի կարող ուժեղ լինել: Իսկ թույլ ընդդիմության դեմ պայքարելը առաջին հերթին թուլացնում է հենց իշխանությանը՝ հավելյալ արժեք հաղորդելով ՛՛հալածյալներին՛՛:
Չկա՛ ուժեղ ընդդիմություն, ուրեմն մշուշոտ է պետության վաղվա օրը: Մնացածը՝ քաղաքական արկածախնդրություն է՝ հասարակության վստահության ռեսուրսի սպառման հաշվին:
Հայաստանին ուժեղ ընդդիմություն է պետք, որ իշխանությունը միշտ զգոն լինի, իսկ պետության վաղվա օրն էլ հնարավորինս տեսանելի ու կանխատեսելի…
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1072097906325513&id=100005759414165
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել