Մենք չենք դադարում զարմանալ մեզ շրջապատող արարածների տեսքով։ Սովորաբար մենք մոռանում ենք նրանց մասին տեղեկություններ փնտրել, և իզուր։

Վագրի գունավորում

Բոլորս էլ գիտենք, թե ինչ տեսք ունեն վագրերը, սակայն միայն երեխաներն են, որ հետաքրքրվում են, թե ինչու է նրանց տեսքն այսքան տարօրինակ։ Թվում է, թե այն վագրերին ավելի տեսանելի է դարձնում, սակայն նրանց հավանական զոհերի համար դա այդպես չէ։ Օրինակ եղջերուներն աշխարհը տեսնում են կապույտ և կանաչ գույներով, այդ պատճառով վագրերին նրանք չեն նկատում։

Վագերաձիու (զեբր) գծեր

Այս կենդանիների գունավորման հետ կապված գոյություն ունի մի քանի տեսություն։ Առաջին տեսության համաձայն այն հարկավոր է, որպեսզի կարգավորի մարմնի ջերմաստիճանը և շփոթեցնի գիշատիչներին։ Վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ այն պաշտպանում է նաև միջատներից։

«Սղոց» որոշ ձկների մոտ

Այս օրգանը «սղոցում» է ջրամբարների հատակը, որպեսզի այնտեղից հանի փափկամարմիններին։ Այն նաև օգնում է կողմնորոշվել։ Այն հագեցած է էլեկտրոռեցեպտորներով, որոնք օգնում են հասկանալ, թե ինչ է կատարվում շուրջը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել