Մարդկության մեջ արմատավորված է մի սխալ կարծիք, որ տղամարդիկ չեն սիրում խելացի կանանց։ Սակայն, ընդհակառակը, տղամարդիկ միշտ էլ ձգտում են ամուսնանալ ավելի իմաստուն կանանց հետ։ Աստղաբանները կարծում են, որ հենց այս կենդանակերպի նշանի տակ ծնված կանայք են օժտված բացառիկ խելացիությամբ։ Եկեք իմանանք, թե ովքեր են նրանք։
1․ Խոյ
Խոյերը դեռ փոքրուց հիացնում են իրենց ինտուիցիայի զարգացմամբ։ Դեռ բակում խաղալիս նրանք տարբերվում են հասակակիցների շրջանում։ Հասունանալով Կին խոյերը նույն հեշտությամբ իրենց վրա են վերցնում առաջնորդությունը և դրանից մեծ հաճույք ստանում։
Խոյ կանայք շատ համարձակ են։ Նրանք հեշտությամբ կարողանում են անել տղամարդկանց ծանր գործեր։ Խոյերը հաճախ են ագրեսիվ տրամադրվում շրջապատող մարդկանց հանդեպ, սակայն չեն կարողանում երկար բարկացած մնալ և արագ մոռանում են այդ մասին։ Խոյերը միամիտ են և նրանք հաճախ են ստիպված լինում երկնքից իջնել երկիր։ Վախենում են շրջապատի մարդկանց կարծիքին ենթարկվելուց, դրա համար էլ հաճախ ամբողջ ուժով փորձում են դրանից խուսափել։
2․ Կարիճ
Կարիճները շրջազգեստով տղամարդիկ են։ Աղջիկները, ովքեր ծնվել են այս նշանի տակ, գիտեն, որ իրենք նման չեն ուրիշներին։ Կյանքին վերաբերում են շատ հանգիստ։ Կարիճները համոզված են, որ, չնայած աշխարհում տիրող խորամանկություններին, միևնույն է, կյանքը կազմված է պարզ մանրուքներից։
Կարիճ կանայք տիրապետում են հզոր ինտուիցիայի և կարողանում են «կարդալ» մարդկանց։ Կարիճ կանայք ունեն բավականին վրեժխնդիր բնավորություն, դրա համար էլ նրանց պետք չէ ավելորդ անգամ հունից հանել։
3․ Այծեղջուր
Այծեղջուրները մանկուց հանգիստ են, ուշադիր և լուրջ։ Նրանց առանձնապես չեն հետաքրքրում մանկական բաները։ Մեծ տարիքում այծեղջուրը չի ձգտում նոր ծանոթությունների։ Կին Այծեղջուրները հեշտությամբ են լեզու գտնում տղամարդկանց հետ։
Կարիերայում հաջողությունների Այծեղջուրները հասնում են բավականին հասուն տարիքում։ Երբեք չեն մասնակցում կոնֆլիկտային իրավիճակներին։ Բավականին համառ են և կարող են հունից հանել անգամ ամենահանգիստ մարդուն։