Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ու բացթողումներն ուսումնասիրելը, դրանցից հետևություն անելն ու մեղավորներին պատժելը, ինչ խոսք, հետաքրիքիր նախաձեռնություն է:

Սակայն սույն հանձնաժողովի խորհրդարանական ձևաչափը մի շարք հարցեր է առաջ բերում: Դժվար է ասել, արդյոք այսօր խորհրդարանում կան մարդիկ, ովքեր լիարժեք տիրապետում են զինվորական ծառայության, սահմանային հենակետերում ծառայողական պայմանների և այդ պայմաններում պատերազմ վարելու նրբություններին: Հարցն առավել հռետորական է, քանի որ "պոստերում պատրոն չկա" կամ "տղերքը լապատկաներով էին կռվում" և նմանատիպ անտրամաբանական պնդումների շրջանակներում հետաքննություն վարելու դեպքում հանձնաժողովի աշխատանքը արդեն դառնում է անիմաստ:

Բացի դրանից խոսակցություններ կան, որ պատրաստվում են հանձնաժողովի կազմ ընդգրկել նաև զոհվածների ծնողներին: Ամենայն հարգանքով և խոնարհվելով հերոսներ ծնած մայրերի առջև, դժվար թե նրանք որևէ կերպ կարողանան օգնել այդ հանձնաժողովի աշխատանքին: Ի վերջո պատերազմին ֆիզիկական մասնակցություն են ունեցել նրանց որդիները, իսկ ծնողները այս դեպքում առաջնորդվում են էմոցիաներով, ինչը օրինաչափ է:

Եվ վերջապես արդյոք այդ հանձնաժողովում տեղ կգտնեն զինվորական ծառայության փորձ ունեցող, պատերազմներին մասնակցած լուրջ հարգանք վայելող մարդիկ: Չէ որ նրանք կարող են իրական եզրակացություններ անել: 
Ինչպես տեսնում ենք, հարցերը շատ են, և պահանջում են կոնկրետ պատասխաններ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել