Pastinfo.am-ը գրում է.

ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի պաշտպանների հաղորդումը ՀՀ դատախազությունն ուղարկել է Հատուկ քննչական ծառայություն։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանից. «Դատախազությունը հանցագործության մասին հաղորդումը ստացել և ուղարկել է ՀՔԾ»,- նշեց նա։

Հիշեցնենք, որ հունիսի 3-ին Գրիգորյանի փաստաբաններն ահազանգել էին Ոստիկանություն՝ նշելով, որ իրենք, հանդիսանալով Մանվել Գրիգորյանի պաշտպանները, ցանկանում են տեսնել վերջինիս,  սակայն իրենց թույլ չեն տալիս եւ խոչընդոտում են իրենց մասնագիտական գործունեությունը: Ավելի վաղ Մանվել Գրիգորյանը «Նաիրի» բժշկական կենտրոնից տեղափոխել են Դատապարտյալների հիվանդանոց:

Նշենք նաեւ, որ նրա ինքնազգացողությունն այս գիշեր վատացել է, եւ նրան տեղափոխել են քաղաքացիական հիվանդանոցի վերակենդանացման բաժին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել