Եղինջի տերևներն ասկորբինաթթվի աղբյուր են. բույսի 100 գ տերևները պարունակում են 300 մգ վիտամին C, համեմատության համար՝ նույն քանակությամբ չիչխանը և հաղարջը պարունակում են 200 մգ վիտամին C, իսկ կիտրոնը՝ 60 մգ:
Եղինջը պարունակում է նաև ֆոլաթթու: Եղինջի տերևները պարունակում են B խմբի գրեթե բոլոր վիտամինները, այդ թվում՝ և բավական հազվագյուտ խոլինը՝ վիտամին B4-ը, որն անհրաժեշտ է ճարպային և ածխաջրածնային նյութափոխանակության համար, նպաստում է լյարդի մաքրվելուն և արյան մեջ շաքարի քանակի բարելավմանը:
Եղինջի տերևները հարուստ են նաև երկաթով, մագնեզիումով, նատրիումով, կալցիով և կալիումով: Ի դեպ, կալիումն այնքան է, որքան բանանի մեջ:
Եղինջն արյունահոսությունը կանխող հատկություն ունի: Եղինջի թուրմը խորհուրդ է տրվում օգտագործել հատկապես արգանդի արյունահոսությունը կանխելու համար:
Այս բույսով պատրաստված թուրմն օգնում է կորյակների դեմ, բուժում է սպիները և հիանալի միջոց է մազերի համար։ Այն կանխում է մազաթափությունը, օգնում է արագացնել մազերի աճը և բուժում է գլխամաշկը։