Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը մտադիր է ամուսնու՝ արքայազն Հարիի և որդու՝ Արչիի հետ ԱՄՆ տեղափոխվել և այնտեղ ոչ պաշտոնական թագուհի դառնալ, հաղորդում է Express-ը՝ հղում կատարելով աղբյուրին:

«Մինչ այդ լրատվամիջոցներում գրում էին, որ արքայազն Հարին և Մեգանը ժամանակավորապես տեղափոխվում են Աֆրիկա, բայց դա տեղի չի ունենա, քանի որ Մեգանը մտադիր է վերադառնալ ԱՄՆ»,- հավելել է աղբյուրը:

Աղբյուրի համաձայն, Մարքլը ցանկանում է տեղափոխվել արքայազն Ուիլյամի և նրա կնոջ, Քեյթ Միդլթոնի պատճառով: Նման ձևով նա ցանկանում է դուրս գալ նրանց ստվերից, որպեսզի «չբավարարվի երկրորդական դերերով»:

Աղբյուրը նաև նշում է, որ Միացյալ Նահանգներ տեղափոխվելու դեպքում Մեգան Մարքլը կդառնա ոչ պաշտոնական թագուհի, իսկ արքայազն Հարին՝ թագավոր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել