Panorama.am-ը գրում է.

Կառավարությունը որոշել է ոռոգման նպատակով Սևանա լճից 2019 թ. ոռոգման շրջանում ջրառի չափաքանակը սահմանել մինչև 170.0 մլն խմ:

Որոշման ընդունումը պայմանավորված է ոռոգման ջրառաջարկի դեֆիցիտը մասնակի մեղմելու անհրաժեշտությամբ: Որոշմամբ՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Սևանա լճից ոռոգման նպատակով ջրառն կապահովի` համաձայն  Ջրային կոմիտեի կողմից ներկայացվող չափաքանակի և ժամկետների:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել