Ճապոնացի սելեկցիոներներն ստացել են բալենու նոր սորտ՝ աշխարհում ամենախոշոր պտուղներով, որոնց տրամագիծը հասնում է շուրջ 3 սանտիմետրի: 

Սորտը, որն ստացել է «Յամագատայի կարմիր թագավոր» անվանումը, բուծվել է Յամագատայի համանուն պրեֆեկտուրայում: Հեռուստաալիքի տվյալներով՝ բուծողի նպատակն է եղել ստանալ բավականին մեծ չափի պտուղներ, քանի որ Ճապոնիայից դուրս բալենու պտուղների հենց այդ տեսակն է առավել ժողովրդականություն վայելում:

Ընտրասերիչներին հաջողվել է ստանալ բալենու սորտ, որի պտուղները չափերով հասնում են շուրջ 3 սանտիմետրի եւ ամենախոշորն են աշխարհում: Այդ սորտի բալի վաճառքն արտասահմանում, մասնավորապես, Չինաստանում եւ Հարավային Կորեայում, սպասվում է մոտավորապես երեք տարի հետո:

直径約3cm 世界最大級のさくらんぼ 名前は「やまがた紅王」

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել