Ծովափնյա կամ էլ լողափի հանգստի համար հատուկ դրեսս կոդ գոյություն ունի, որn արդեն 100 տարի է` չի փոխվում: 

Եկեք տեսնենք, թե ինչպես են տարիների ընթացքում փոխվել դրանք։

1800-ականներ

Երկաթուղու ի հայտ գալով, երբ մարդիկ ծով գնալու հնարավորություն ունեցան, առաջ եկան նաև լողազգեստները: Կանացի առաջին լողազգեստները շրջազգեստի տեսքով էին, որոնք ծածկում էին ամեն ինչ: 

Լողալու մասին խոսք չէր կարող լինել, քանի որ եթե անգամ կանայք ջուր էին մտնում, ապա՝ մինչև ծնկները:

1900-ականների լողազգեստներ

Այս ժամանակահատվածում լողազգեստներին լրացնելու եկան աքսեսուարները՝ հողաթափեր, լայնեզր գլխարկներ ու պայուսակներ:

Ծովային լողազգեստները ճանաչում գտան 1900-ականներին, և դրանք իրենց հատուկ դիզայնը ունեին: Դրանց բնորոշ էին սև ու սպիտակ գծերը, որոնք ունեին օձիքներ: Լողազգեստներին լրացնում էին սև ու սպիտակ զուգագուլպաները և կաշվե, սև հողաթափերը: 

Քանի որ այդ ժամանակ համեստությունը դեռ կարևոր դեր էր խաղում, կանայք թաքցնում էին իրենց լողազգեստները թեթև, թափանցիկ կտորներով: Երբեմն այդ կտորները մետաքսից էին, և դրանք բավականին երկար էին: Լողավազան մտնելիս նրանք հանում էին այն:

1910-ականներին լողազգեստներն ավելի կարճ ու բաց դարձան

Արդեն 60-ականներին լողազգեստներն ավելի նեղ էին: 1960-ականներին այս տեսակի լողազգեստները սկսեցին մեծ տարածում ստանալ: Դրանք կարվում էին լայկրա կամ էլ նեյլոն կոչվող կտորներից, որոնք էլ լողազգեստները դարձնում էին ավելի կիպ ու ընդգծում էին մարմինը:

2000-ականներին մի քանի ոճ սկսեցին խառնել իրար: Այդ ժամանակ առաջ եկան տանկինի կոչվող լողազգեստները: Տանկինիներն ավելի համեստ ու փակ էին: 

2019-ին հիմնականում նորաձև են դիզայներական լողազգեստները, որոնք լողալու համար նախատեսված չեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել