Ռոբերտ Մարդյանը XX դարի կեսերին ԱՄՆ-ի ամենաազդեցիկ հանրապետական քաղաքական գործիչներից էր։

Ապագա քաղաքական գործիչը ծնվել էր 1923 թ. Կալիֆոռնիա նահանգի Փասադենա քաղաքում, Ադանայից եկած հայ ընտանիքում, որը հրաշքով փրկվել էր 1915 թ. ցեղասպանությունից և տեղափոխվել էր ԱՄՆ։

Դպրոցից հետո Ռոբերտը զուգահեռ սկսեց սովորել երկու ամերիկյան հեղինակավոր բուհերում՝ Սանտա Բարբարայի կալիֆոռնիական համալսարանում և Նյու Յորքի կոլումբիական համալսարանում։

Ստանալով իրավաբանի կրթություն և ծառայելով Ամերիկյան ծովային ուժերում՝ երիտասարդ հայը Լոս Անջելեսում փաստաբանական կազմակերպություն հիմնեց, իսկ 1950-ականներին, հետևելով իր ավագ եղբոր՝ Սամուելի օրինակին, ԱՆ-ի Հանրապետական կուսակցության շարքերն անցավ։

Այդ տարիներին Մարդյանի համար քաղաքականությունը գլխավոր զբաղմունք դարձավ։ Նա 1962-ին դարձավ Հանրապետական կուսակցության գլխավոր փոխքարտուղար։

1968 թ. հային նկատեց ԱՄՆ-ի ապագա նախագահ Ռիչարդ Նիքսոնը և նրան առաջարկեց այլ հայտնի հայազգի ամերիկացի քաղաքական գործչի՝ Քենեթ Խաչիկյանի հետ գլխավորել իր նախընտրական քարոզչությունը։ Ավելի ուշ նրանց միացավ սփիչրայթեր Արամ Բախշյանը։

Հենց այս թիմն էլ դարձավ Նիքսոնի հաջողության գրավականը 1969 թ. նախագահական ընտրությունների ժամանակ։

1970-ականներին Ռոբերտ Մարդյանը, ով զբաղեցնում էր Նիքսոնի գլխավոր խորհդրդականի պաշտոնն արտաքին գործերի հարցերով, համարվում էր ԱՄՆ-ի ամենաազդեցիկ քաղաքական գործիչներից մեկը՝ արդարադատության նախարար Ջոն Միտչելի և պետքարտուղար Հենրի Քիսինջերի հետ միասին։

Ռոբերտ Մարդյանի անունը շոշափվեց նաև Ութերգեյթյան սկանդալի ժամանակ, որը կապված էր 1972 թ. մի շարք անձանց անօրինական գործողություններին՝ փորձելու Վաշինգտոնի Հանրապետական կուսակցության շտաբում լսողական սարքեր տեղադրելու հետ, ինչն էլ պատճառ դարձավ Ռիչարդ Նիքսոնի հրաժարականի։

1974 թ. Ռոբետ Մարդյանը դարձավ Հանրապետական կուսակցության գլխավոր քարտուղար, իսկ մեկ տարի անց հանրապետականների մեծ մասն աջակցում էր նրան ԱՄՆ նախագահ առաջադրվելու հարցում, սակայն նա հրաժարվեց նախընտրական քարոզչությանը մասնակցելուց։

1980-ականների սկզբին Մարդյանը կարճ ժամանակով վերադարձավ Սպիտակ տուն՝ 40-րդ նախագահ Ռոնալդ Ռեյգանի աշխատակազմ, սակայն քիչ ժամանակ անց նա որոշեց լքել Սպիտակ տունը և աջակցել 1982 թ. Կալիֆոռնիայի նահանգապետի ընտրությունների ժամանակ հայազգիի Ջորջ Դոքմեջյանին։

Հայկական ծագում ունեցող ազդեցիկ հայը 1980-ականների վերջին վերջնականապես հեռացավ քաղաքականությունից և սկսեց զբաղվել գիտամանկավարժական գործունեությամբ։

Ռոբերտ Մարդյանը մահացավ 2006 թ. թոքերի քաղցկեղից կալիֆոռնիական Սան Կլեմենտո քաղաքում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել