Tesla-ն սկսել է արգելափակել իր աշխատակիցների սոցցանցին հասանելիությունը, Blind գործատուների դեմ բողոքների համար, գրում է Verdict-ը:

Նշվում է, որ Tesla-ն աշխատակիցների ավտորիզացիան արգելափակում է կորպորատիվ փոստի միջոցով, ինչի արդյունքում նրանք չեն կարող Blind-ում հաստատել, որ իսկապես աշխատում են ընկերությունում:

Խնդրի մասին հայտնի է դարձել մայիսին: Օգտատերերի մի մասը դա կապում է «ներքին ստուգումների հետ»: Օրինակ՝ Tesla-ի ղեկավարությունը նախազգուշացրել է աշխատակիցներին ընկերության առևտրային տվյալների արտահոսքի անթույլատրելիության մասին:

Ապրիլին Tesla-ն 2019-ի առաջին եռամսյակի հաշվետվություն է ներկայացրել, որի համաձայն՝ ընկերության կորուստները հասել են 702 մլն դոլարի, ինչը կանխատեսումներից զգալիորեն ավելի բարձր է:

Wedbush ներդրումային ընկերության վերլուծաբան Դեն Այվզը, որը հայտնի է Tesla-ի ապագայի վերաբերյալ լավատեսությամբ, ընկերության ներկա վիճակը չափազանց վտանգավոր է համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել