Հայաստանի իշխանություններին հաճախ են անվանում պոպուլիստներ։

Արևմտյան պոպուլիստներն ունեն հետևյալ ընդհանուր հատկանիշները․
(փակագծում՝ զուգահեռներ հայաստանյան իրականության հետ)

• Քաղաքականությունն ընկալվում է որպես պայքար ճշմարիտ ժողովրդի և կոռումպացված էլիտաների միջև։ Այստեղ ժողովուրդը միշտ լավն է, իսկ էլիտան՝ վատը (նախկին ռեժիմը չի ուզեցել, որ մարդիկ աշխատեն, որպեսզի հեշտ լինի նրանց կաշառել ընտություններին)։

• Կա ընդհանուր և մեկ ժողովուրդ, այլ ոչ հասարակական տարբեր խմբեր և տարբեր կարծիքներ (ժողովուրդը պահանջում է, ժողովուրդը չի վստահում․․․)։

• Իրականությունը ներկայացվում է պարզեցված ձևով, իսկ խնդիրների լուծումը պահանջում է պարզ քայլեր (պահանջեք ՀԴՄ կտրոնը և կունենաք ուժեղ տնտեսություն):

• Գոյություն ունի ընդհանուր թշնամի, որից պոպուլիստները պաշտպանում են ժողովրդին (նախկին ռեժիմի դավադրություն):

• Ուղղակի կապ ժողովրդի հետ՝ շրջանցելով պետական և քաղաքական ինստիտուտները (դատարանները փակելու կոչ)։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել