Ավստրալիայի Breakthrough-National Centre for Climate Restoration վերլուծական կենտրոնի փորձագետները հրապարակել են զեկույց, որում եկել են այն եզրակացության, որ կլիմայի փոփոխությունների պատճառով մարդկային քաղաքակրթությունը կարող է կործանվել արդեն մինչև 2050 թվականը՝ տեղեկացնում է RIA Novosti-ն:

Հեղինակներից մեկի խոսքով՝ մարդու գործունեությամբ պայմանավորված գլոբալ տաքացումը Երկրի վրա կյանքի համար առավել լուրջ սպառնալիքն է միջուկային պատերազմից հետո: Այսպես, եթե ամբողջ աշխարհի կառավարությունները հրաժարվեն էներգիայի այլընտրանքային աղբուրների որոնումից, արդեն մինչեւ 2030 թվականը հանածո վառելիքի այրումից ածխաթթվային գազի արտանետումները կարող են հասնել առավելագույն մեծությունների՝ ասված է տեքստում: Այս սցենարի համաձայն՝ մինչև 2050 թվականը օդի միջին ջերմաստիճանը կբարձրանա, ըստ Ցելսիուսի, երեք աստիճանով: Դա կհանգեցնի սառցածածկույթի քայքայման, լուրջ երաշտի և Ամազոնի անձրևային անտառներում ծառերի ոչնչացման: Աշխարհում մշտապես տեղի կունենան հեղեղումներ ու անտառային հրդեհներ:

Կկործանվեն ամբողջ էկոհամակարգեր, Երկրի գրեթե երրորդ մասը կվերածվի անապատի: Կլիմայի փոփոխությունը լուրջ զինված հակամարտությունների կբերի ռեսուրսների համար: Կլիմայական փախստականների թվաքանակը կարող է գերազանցել 1 միլիարդը: Այս ամենը կհանգեցնի «իսկական քաոսի» և «մարդկային քաղաքակրթության կործմանման»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել