Ամերիկուհի Ժասմին Թրիդևիլը, որի իրական անունը Ալիշա Էսլեր է, պլաստիկ վիրահատության է դիմել, որի արդյունքում նա երրորդ կուրծքը կունենա:
Ինչպես գրում է Daily Star-ը, 25-ամյա աղջիկը դիմել է երկրպագուներին՝ խնդրելով օգնել իրեն փոխակերպման համար անհրաժեշտ գումար հավաքել: Թրիդևիլի խոսքերով՝ նա արդեն գտել է վիրաբույժի, որը կտեղադրի իմպլանտը, իսկ վիրահատության արժեքը 50 հազար դոլար կկազմի:
Աղջիկը հայտնի է դարձել 2014 թ.-ին, երբ աշխարհին զարմացրել է իր հայտարարությամբ, որ պլաստիկ վիրահատության շնորհիվ երեք կուրծք ունի: Շատ վիրաբույժներ չհավատացին ամերիկացի կնոջը, իսկ ավելի ուշ նրա խաբեությունը բացահայտեցին լրագրողները, որոնք Թրիևիլին «բռնացրին» հատուկ արհեստական կուրծք կրելու մեջ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել