Կենդանակերպի նշանների թվում շատ են ուժեղ և անկախ կանայք։ Նրանք ինքնավստահ են, ինքնաբավ և արհամարհանքով են վերաբերվում իրենց վերահսկելու տղամարդու փորձերին։ Այսպիսի կանանց անհնար է փակի տակ պահել ու հրամայել, թե ինչ անեն նրանք։
1. Խոյ
Այս նշանի ներկայացուցիչները մշտապես առիթ և միջոց են փնտրում ցույց տալու համար, թե որքան ուժեղ են իրենք կյանքի ցանկացած իրավիճակում։ Նրանք չեն վախենում ղեկավար պաշտոններից և չեն հանդուրժում, եթե իրենց հրամայում են, նույնիսկ եթե դա իրենց երկրորդ կեսն է։
2. Կարիճ
Նա շատ բանի կարող է դիմանալ, միայն թե ոչ իր կյանքի վերահսկմանը այլ մարդկանց կողմից։ Եթե փորձեք մանիպուլյացիայի ենթարկել Կարիճին և խորհուրդներ տալ նրան, շուտով կնկատեք, որ պատի հետ եք խոսում։ Հույս էլ մի փայփայեք, որ նա կլսի ձեր խորհուրդները։
3. Կշեռք
Այս նշանի տակ ծնված մարդիկ հրաշալի են իրենց զգում իրենք իրենց հետ և ավելի շուտ կնախընտրեն միայնությունը, քան թույլ կտան, որ ինչ-որ մեկը մտնի իրենց կյանք և վերահսկի իրենց։ Նրանք բարձր են գնահատում անկախությունն ու սեփական տարածքը։
4. Այծեղջյուր
Ուժեղ ու մարտական բնավորություն. ահա այս նշանի հաջողության գրավականը։ Կին Այծեղջյուրը միշտ հասնում է իր նպատակին, իսկ տղամարդու իշխանությունը նրան ծիծաղելի է թվում։ Մի փորձեք խանգարել այս անհատների ծրագրերին, հակառակ դեպքում նրանք կհեռանան ձեզանից և կշարունակեն այնպես ապրել, ինչպես ցանկանում են։
5. Երկվորյակ
Այս նշանի կանանց հետ հարաբերություններում տղամարդիկ հաճախ իրենց իշխող են զգում, սակայն դա ընդամենը խաբկանք է, որ ստեղծում է կինն իր իմաստնությամբ և խորամանկությամբ։ Երկվորյակները կարող են թույլ և հնազանդ թվալ, բայց իրականում նրանց անհնար է վերահսկելը։