«Բևեռլի Հիլզ, 90210» կուլտային հեռուստասերիալի աստղերը, որը վերջերս վերաթողարկվել է և ցուցադրվել է առաջին թիզերը, այժմ գտնվում են Վանկուվերում, որտեղ տեղի են ունենում հայտնի ժապավենի նկարահանումները:
Դերասանուհիները Instagram-ում ցուցադրել են, թե ինչպես են հանգստանում ազատ ժամանակ: Սոցցանցի իր էջում Թորի Սփելինգը լուսանկար է տեղադրել, որտեղ նախագծի գործընկերների հետ կեցվածք է ընդունել լողազգեստներով: Չնայած տարիքին՝ 46-ամյա Թորի Սփելինգը, 47-ամյա Ջենի Գարթը և 58-ամյա Գաբրիել Քարթերիսը լուսանկարում հիանալի տեսք ունեն: Երկրպագուներին հատկապես զարմացրել է «Բևեռլի Հիլզ, 90210»-ի աստղերի արտաքին տեսքը։ Երկրպագուները նշել են, որ նրանք չեն փոխվել: «Այս կանայք այնքան լավն են», «Շքեղ տեսք ունեք», «Դուք չեք ծերանում»,- գրել են սոցցանցի օգտատերերը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել