ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը միանգամից 5 նախարարություններում 10 փոխնախարար է նշանակել:

Մասնավորապես, Իրինա Ղափլանյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ։

Արայիկ Խզմալյանը, Գրիշա Թամրազյանը և Արևիկ Անափիոսյանը նշանակվել են կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ։

Գեղամ Վարդանյանը նշանակվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ։

Ավագ Ավանեսյանը և Արտակ Քամալյանը նշանակվել են էկոնոմիկայի նախարարի տեղակալներ:

Եվ վերջապես, Հակոբ Վարդանյանը, Բագրատ Բադալյանը և Լիլիա Շուշանյանը նշանակվել են տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալներ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել