Երեւանյան դպրոցներն ավելի անվտանգ կլինեն:

Երեւանի 30 դպրոցներում պիլոտային ծրագրով մուտքը կդառնա անցաքարտերով արդեն նոր ուսումնական տարվա սկզբից: 
Քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը ներկայացնում է ծրագրի մի քանի մանրամասներ.

  • Ծրագրի նպատակը երեխաների անվտանգության ապահովումն է եւ օտար անձանց մուտքը դպրոց սահմանափակելը։ Յուրաքանչյուր երեխա ունենալու է անհատական անցաքարտ։
  • Անցաքարտը վերահսկելու է երեխայի բացակայությունը, փախուստը դասաժամերից։ Աշակերտն այդ անցաքարտով է փաստելու իր մուտքն ու ելքը դպրոց։
  • Անցաքարտերը միացված են լինելու ազդանշանային համակարգին եւ տագնապի դեպքում միանգամից անջատվելու են ազատ տեղաշարժը չխոչընդոտելու համար։
  • Քաղաքապետարանը ծրագիրն իրականացնելու է ԱՆՎՃԱՐ։ Գումար չի գանձվելու ո՛չ դպրոցից, ո՛չ աշակերտների ծնողներից։ Վճարովի կլինեն միայն հավելյալ ծառայությունները՝ ըստ ծնողի ցանկության:

Մանրամասն՝ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել