«ԲԴԽ նախագահի պաշտոնից Գագիկ Հարությունյանի հրաժարակա­նից հետո այս պաշտոնի համար շրջանառվում են մի քանի թեկնածու­ների անուններ: «Փաստ» թերթը տեղեկություններ էր ստացել, որ, ամե­նայն հավանականությամբ, այդ պաշտոնում կարող է առաջադրվել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը: 

Բացի այդ, կան տեղեկություններ, որ անցումային արդարադատության ներդրման ամբողջ մտահղացումը պատկանում է Ն. Բաղդասարյանին և փաստաբան, ՍԴ դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանին: 

Անդրադառնալով ԲԴԽ նախագահի պաշտոնում առաջադրվելու հար­ցին՝ Ն. Բաղդասարյանը «Փաստի» հետ զրույցում նշեց. «Նախ՝ ցանկու­թյուն չունեմ, երկրորդը՝ չափանիշներին չեմ համապատասխանում»:

Ինչ վերաբերում է անցումային արդարադատության ներդրմանը,

պատգամավորն իր մասով ուղղակի պատասխան չտվեց, այլ ուղղա­կի նշեց, «Գրեթե բոլոր պետություններում, որտեղ եղել է հեղափոխու­թյուն, անցումային արդարադատություն է իրականացվել: 

Ես, ճիշտն ասած, չեմ կարող մտաբերել մի պետություն, որտեղ տեղի է ունեցել հեղափոխություն, բայց անցումային արդարադատություն չի եղել: Սա ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային այլ փաստաթղթերով ամ­րագրված ընթացակարգ է, և նախաձեռնությունը, որպես կանոն, հենց ՄԱԿ-ից, միջազգային կազմակերպություններից է գալիս: 

Մինչև հեղափոխությունը ես այլ պետություններում ներգրավված եմ եղել այդ գործընթացներում: Ծանոթ եմ գործընթացներին և շահագրգռ­ված եմ, որ ՀՀ-ում անցումային արդարադատությունը պատշաճ ձևով իրականացվի»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել