Բանակի խնդիրը կարծես այսօր ամենաարդիականն է: Աշխարհում ու հատկապես տարածաշրջանում տիրող իրավիճակն անպիսինն է, որ մենք պարտավոր ենք ամենայն լրջությամբ գնահատելու առկա խնդիրները՝ առավել օպտիմալ լուծում գտնելու ակնկալիքով: Վերջին տարիներին էապես փոխվել է հասարակության վերաբերմունքը բանակի ու ծառայության հանդեպ: ՈՉ վաղ անցյալում չծառայած տղային >: Իսկ հիմա փոխվել է արժեհամակարգը: Չմոռանանք, որ սիրել ու Պաշտպանել Հայրենիքը իսկական տղամարդու պատվաբեր գործն է: Զորակոչիկներից շատերը զինվորական ծառայության առաջին իսկ օրերից քայլում են խրոխտ ու հպարտ, թեթև սրտով, իսկ մի մասն էլ` չգիտես ինչու իրենց համարելով ավելի բարձր՝ պատվից ցածր են համարում ծառայությունը: Պետք է հստակ ամրագրել, որ զինվորական պարտականությունը յուրաքանչյուր տղամարդու ՊԱՐՏՔՆ է` Զինված ուժերի նկատմամբ, երկիր պահպանության ամրապնդման նպատակով: Կարող ենք առանձնացնել ներկա ժամանակում բանակում առկա հիմնական խնդիրների խումբը`1. Վատ տեխնիկական հագեցվածությունը, նվազագույն զինվածությունը, որի լուծման ուղին տեսնում ենք տվյալ ոլորտում ներքին ֆինանսավորման միջոցների շարունակական ավելացման մեջ: 2. Ցածր կարգապաությունը, որը ցավոք, ամենախոցելին է: Առաջարկում ենք բարձրացնել երիտասարդների մոտ բարոյա-հոգեբանական և հոգևոր զարգացման մակարդակը, այն սկսելով հենց դպրոցներից: 3. Եվ ամենակարևորը՝ սուղ ֆինանսական միջոցների պատճառով զինվորների համար ոչ բավարար ֆինանսավորումը հագուտի սննդի և այլ կարիքների համար: ՀՀ ԶԻնված ուժերի կատարելագործման նպատակով անհրաժեշտ է շեշտակի ավելացնել Հայոց Բանակի տեխնիկական անձնակազմի համար կատարվող ծախսերը ու նաև ձեռնարկել միջոցներ Զինված ուժերում ծառայելը որպես ՊԱՏՎԻ հարց դիտարկելու նպատակով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել