Pastinfo.am-ը գրում է.

Վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը և վարչապետի արտաքին քաղաքականության հարցերով օգնական Հրաչյա Թաշչյանը հանդիպում են ունեցել Հայաստան ժամանած ուկրաինական լրատվամիջոցների և փորձագիտական շրջանակների ներկայացուցիչների հետ:

Հանդիպման ընթացքում Վլադիմիր Կարապետյանը և Հրաչյա Թաշչյանը ներկայացրել են Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա հեղափոխության պատճառները, երկրում ստեղծված այն իրավիճակը, որը հանգեցրեց հեղափոխության, ինչպես նաև տեղի ունեցած իրադարձություններից հետո ծավալվող գործընթացները, արտաքին քաղաքական գերակայությունները և արմատական բարեփոխումների ընթացքը:

ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարն ու օգնականը կարևորել են Հայաստանի և Ուկրաինայի միջև հարաբերությունների զարգացումն ու երկու երկրների փոխշահավետ գործակցությունը:

Վլադիմիր Կարապետյանը և Հրաչյա Թաշչյանը պատասխանել են նաև ուկրաինացի լրագրողների և փորձագետների մի շարք հարցերի:

Վարչապետի մամուլի քարտուղարը մի քանի լրատվամիջոցների հարցազրույց է տվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել