ԱԺ-ն ընդունեց վիճակախաղերի մասին օրենքում փոփոխություն անելու մասին նախագիծը, որով վիճակախաղերը պետք է 2020 թվականից կազմակերպվեն Սևանում, Ջեռրմուկում Ծաղկաձորում ու Մեղրիում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցուցարարների հետ հանդիպման ժամանակ ասում էր, որ էս օրենքն անում են նրա համար, քանի որ Կապանում էնքան շատ ա, որ մարդն իրա աշխատավարձը ստանում ա, գնում ա, ցխում ա ու տուն փող չի տանում։
Այսինքն՝ էս տրամաբանությամբ՝ Սևանի, Մեղրիի, Ծաղկաձորի ու Ջերմուկի աշխատավարձ ստացողները հեչ, իրանք կարան կրվեն ու նոր գնան տուն, տուն փող չտանեն, մենակ թե Երևանում, Կապանում, Հրազդանում ու այլ տեղեր փողը տուն տանեն։
Մտքի թռիչք ա, իսկ ինչի է էդ քաղաքներում կարելի հիմնավորումն ավելի խնդալու ա․․․ Թե բա՝ դրանք տուրիզմի կենտրոններ են, դրա համար։
Ոբշմ, Հայաստանում քաղաքներ կան, որտեղ աշխատողների աշխատավարձերը ռիսկի տակ դնել կարելի ա, իսկ մնացածինը՝ չէ։