Հոլանդիայում Հյուսիսային Բրաբանտ գավառի ոստիկանությունը բնակիչներին օծանելիք է բաժանել, որոնց բնորոշ է եղել ecstasy բուրմունքը, հաղորդում է Dutch News-ը:

Ըստ առկա տեղեկատվության՝ իրավապահ մարմինների այս ակցիան ուղղված է այն բանին, որ բնակիչներին սովորեցնեն տարբերել թմրանյութերի հոտը և կարողանան օգնել հայտնաբերել նարկոլաբորատորիան:

Ինչպես նշվում է, այս հոտի օծանելիքները բաժանվում են Chanel № 5 օծանելիքի շշին նման շշով:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ բարեգործական հիմնադրամի խորդանոցում ոստիկանությունը նակոլաբորատորիա և վագրի ձագ է հայտնաբերել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել