Արժեքավոր շատ բան է ստեղծվել... Բայց այդ արժեքավորը հասկանալու, ընդունելու և տարածելու համար պարտադիր չէ ոչ ընդդիմություն լինել, ոչ էլ իշխանական և ոչ էլ Ֆեյսբուքում ազնիվ կամ վեհամիտ մարդու կերպար խաղալ... Ընդամենը պետք է գոնե մի քիչ վեհամիտ լինել, ավելի ուշադիր դիտել շուրջը և նախանձից չվառվել, երբ մի արժեքավոր բան ես տեսնում, բայց լռում ես կամ նորից բղավում , որ ինչու ոչ մի արժեքավոր բան չի ստեղծվում, քանզի վատ ես զգում քեզ, որ դու չես գրել կամ ստեղծել դա... Ամեն մարդ իր կոչումը ունի` մեկը լավ կոշկակար կլինի, մյուսը լավ ներկակար, բայց քաղաքական գործիչներ ու քննադատներ բոլորը կարող են լինել: Դրա համար ընդամենը պետք է ծառայամիտ լինել...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: