Անգլիացի գիտնականներն եկել են այն եզրակացության, որ բազմակնությունը երկարեցնում է կյանքը: Հետազոտությունները ցույց են տվել, որ այն երկրներում, որտեղ ընդունված են պոլիգամ կապերը, տղամարդիկ 12%-ով ավելի երկար են ապրում: Նման արդյունքներ են գրանցել Շիֆլիդի համալսարանի մասնագետները:
Այս հարցի շուրջ մասնագետների կարծիքներն իրար հակասող են: Ռուս գիտնականները կարծում են, որ Արևելքում տղամարդիկ իրոք երկար են ապրում, բայց դա միայն շնորհիվ այն դրական էմոցիաների, որոնք նրանք ստանում են հնազանդ կանանց հետ շփվելու արդյունքում: Մասնագետների մյուս մասն էլ կարծում է, որ տղամարդը մի քանի կին ունեցողից երկար կապրի, եթե նրան երջանկություն պարգևի մոնոգամ ամուսնությունը:
Իսկ Շիֆլիդի համալսարանի գիտնականները հետաքրքիր հետազոտություն անցկացրեցին: Նրանք վերլուծեցին տարբեր երկրներում ապրող 60 անց տղամարդկանց կյանքի տևողությունը: Սկզբի համար նրանք 189 երկրներ բաժանեցին 4 խմբի` բացարձակ մոնոգամներից բացարձակ պոլիգամների: Դրանից հետո հետազոտողները ուշադրություն դարձրեցին այդ երկրների ՆՀԱ-ին և մեկ անձին հասնող միջին եկամտին: Նման կերպ հաշվի առնվեցին նաև լիարժեք սնունդը և առողջապահության համեմատաբար բարձր որակը արևմտյան մոնոգամ երկրներում: Այս ամենից հետո պարզվեց, որ արևելքի տղամարդիկ միջինը 12%-ով ավելի երկար են ապրում, քան նրանց արևմտյան հասակակիցները:
Բրիտանացի ծերունաբանները ենթադրում են, որ մի քանի կին ունեցող տղամարդկանց երկրակեցության գաղտնիքը նրանում է, որ նրանք անգամ երեխաներ են ունենում 70 անց տարիքում: Հետևաբար, նրանք պետք է հոգ տանեն իրենց առողջության մասին, քանի որ պարտավոր են կերակրել փոքրիկ երեխաներին:
- Իմ կարծիքով այդ հիպոթեզը բավականին հիմնավորված է,- հետազոտությունների արդյունքները մեկնաբանում ինստիտուտի (Նյու Յորք) էվոլյուցիոն անտրոպոլոգիայի մասնագետ Քրիս Ուիլսոնը,- բայց, հնարավոր է, որ այդ երկրներում տղամարդկանց երկարակեցությունը պայմանավորված լինի նաև կանանց հոգատարությամբ: Մի քանի կին, ովքեր կախում ունեն իրենց ծերացող ամուսնու սոցիալական կարգավիճակից, ակամայից շրջապատում են նրան ուշադրությամբ և հոգատարությամբ: Այնինչ արևմուտքում ապրող տղամարդը, եթե հանկարծ մնում է ամուրի, այլևս ոչ ոք նրա մասին հոգ չի տանում:
Նման տեսակետ ունեն նաև ռուս գիտնականները. «Լինելով երիտասարդ կանանցով շրջապատված` տղամարդը հետևում է իրեն,- ասում է Ռուսաստանի Գիտական Հետազոտությունների Ինստիտուտի ծերաբանության մասնագետԼյուդմիլա Սերովան, - չնայած, ամենայն հավանականությամբ, տղամարդու կյանքը երկարացնում են ոչ թե սեռական հարաբերությությունները տարբեր կանանց հետ, այլ դրական էմոցիաները: Եթե մարդը տասնյակ տարիներ ապրում է մի կնոջ հետ ու երջանիկ է նրա հետ, ապա, ամենայն հավանականությամբ, նույնպես երկար կապրի: Խնդիրը նրանում է, որ մոնոգամ երկրներում տղամարդիկ, հոգնելով ընտանեկան կենցաղի միօրինակությունից, սկսում են վարել ոչ առողջ ապրելակերպ: Իսկ Արևելքում տղմաարդը շփվում է տարբեր կանանց հետ, որոնք ամեն կերպ փորձում են գոհացնել իրեն: Հետևաբար դրական էմոցիաներն էլ նրա մոտ ավելի շատ են»:
Բայց կան նաև այլ կարծիքներ. «Այնուամենայնիվ, ըստ պաշտոնական տվյալների, տղամարդիկ Արևելքում ավելի քիչ են ապրում, քան Արևմուտքում, - պարզաբանում է մարդու էկոլոգիայի և դեմոգրաֆիայի կենտրոնի տնօրենԱնատոլի Վիշնևսկին,- օրինակ` Ֆրանսիայում կյանքի միջին տևողությունը 76 տարեկանն է, Իտալյիայում` 78, իսկ Սաուդյան Արաբիայում և Իրանում` 68: Իհարկե, այստեղ իր դերակատարումն ունի նաև բժշկական սպասարկամն ցածր որակը: Բայց ինչ էլ լինի, հետազոտության արդյունքները բավականին վիճելի են: Մոնոգամ երկրների տղամարդիկ, ունենալով մեկ կին, հաճախ «կողքից» հանդիպում են նաև այլ կանանց հետ: Այնպես որ, մոնոգամիան այստեղ հարաբերական հասկացություն է: Կարելի է միայն ենթադրել, որ ավանդական հասարակություններում տղամարդիկ ավելի երկար են ապրում, քանի որ իրենց ավելի հարմարավետ են զգում. չէ՞ որ նրանք բացահայտ դոմինանտ են: Բայց պետք է հաշվի առնել նաև, որ արևելյան երկրներում կանանց մահացությունն ավելի բարձր է, քան տղամարդկանցինը: Վերջիններս չափից ավելի շատ են շրջապատված ուշադրությամբ, մինչդեռ հակառակ սեռի ներկայացուցիչները զրկված են դրանից»:
Իսկ Հայաստանում, ըստ «Ազգային վիճակագրական ծառայության» 2009թ. տվյալների, տղամարդկանց կյանքի միջին տևողությունը 70,6 տարին է, կանանցը` 77 տարին: