Ադրբեջանցի պատգամավոր Այդըն Միրզազադեն առավոտյան հանդես է եկել կոչով, որով հորդորում էր ադրբեջանցի դիպուկահարներին լուծել ադրբեջանցի սպայի վրեժը ու թիրախի տակ պահել Փաշինյանին և Տոնոյանին, եթե նրանք լինեն առաջնագծում, ոչնչացնեն նրանց:
Սակայն ժամեր անց պատգամավորը մտափոխվել և դիմել է նույն կայքի խմբագրություն, որպեսզի հայտնի, որ իրեն սխալ են հասկացել: Նա հայտարարել է, որ ցանկացել է ասել, որ պետք է վերահսկել հայ և ադրբեջանցի դիպուկահարներին, որպեսզի նրանք աջ ու ձախ չկրակեն, քանի որ շատ հնարավոր է, որ այդ կրակոցների ժամանակ առաջնագծում որևէ բարձր պաշտոնյա լինի երկու կողմերից էլ, այդ թվում՝ նաև Փաշինյանը, ու դեպքը ողբերգական կլինի:
Ադրբեջանի ղեկավարությունը երևի լուրջ աշխատանք է կատարել սրա ուղեղի ծալքերի հետ ու նման արդարացումից ավել որևէ բան չեն կարողացել ստանալ: