Օրերս սկանդալային հոլիվուդյան զույգի՝ Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի դուստրը 13 տարեկան է դարձել: Աստղային մայրիկը մասնակցել է տոնի կազմակերպմանը և Շայլոյի համար horror ոճի անսովոր երեկույթ է կազմակերպել:
Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը, Անջելինա Ջոլին աղջկան քվեստ-սենյակի տոմսեր է նվիրել, որը, պարզվել է, սերիական մարդասպանի «տուն» է: Իսկ նման ոչ մանկական խաղի հիմնական խնդիրը կյանքը փրկելն է և այդ սարսափելի շենքից դուրս գալը: Պարբերականի տվյալներով՝ հոլիվուդյան դերասանուհին ընկերակցել է դեռահասին:
Հարկ է նշել, որ Ջոլիի երեխաներից Շայլոն ամենաբարդ բնավորությունն ունի. դեռ վաղ հասակից նա մտածում է սեռի փոփոխության մասին: Մի քանի տարի առաջ նա խնդրել է, որ իրեն դիմեն Ջոն անունով: Ինչպես պարզվել է, նման նախասիրությունները չեն վախեցնում ո՛չ Ջոլիին, ո՛չ Փիթին: Նրանք պատրաստ են աջակցել երեխայի ցանկացած ընտրությանը: