Երեկ ադրբեջանական բանակը հայտարարություն տարածեծ, թե դիրքերից մեկում զոհ ունեն: Սպանության մեղքը փորձում էին գցել հայկական կողմի վրա, որ իբր հայկական կողմը դիպուկահարի օգնությամբ վերացրել էր գումարտակի հրամանատար, մայոր Ագիլ Օմարովին:
Հայկական կողմի տարածած հաղորդագրության համաձայն՝ հայկական կողմը որևէ մեկին դիպուկահարի օգնությամբ չի խոցել: Փաստացի, մայոր Ագիլ Օմարովին սպանել են իր զինակից ընկերներն ու գործը կոծկելու նպատակով ներկայացնում են իբրև մարտական կորուստ: Այսօր տեղի ունեցավ Օմարովի թաղումը:
Հիմա էլ թշնամին այդ առիթը օգտագործելով փորձ է կատարելու առաջնագծում իրավիճակ լարել՝ իբրև սպանված մայորի վրեժը լուծելու համար: Սրանք թքած ունեն իրենց զինծառայողների կյանքի վրա՝ շարքայինից մինչև գեներալ, ու պատրաստ են օրը մեկին հենց իրենց ձեռքով մորթել, որպեսզի միջազգային կազմակերպությունների մոտ մատաղացու գառի նման կանգնեն ու մեղադրանքներ հնչեցնեն:
Հիմա էլ Ադրբեջանի ՊՆ-ի ենթակայության տակ աշխատող կայքերով սկսել են տարածել նյութեր, որի իմաստը հենց վրեժ լուծելն է: Չեն հասկանում, որ ամենաչնչին լարվածության փորձի դեպքում մայոր Օմարովի գերեզմանի կողքերը մի քանի հատ ավել փոս են փորելու, որ այդքանի թաղում ևս կազմակերպեն: