BBC հեռուստաալիքի տեխնոլոգիայի բաժնի խմբագիր Ռորի Սելան-Ջոունսը հայտարարել է, որ իր մոտ Պարկինսոնի հիվանդություն է ախտորոշվել: Twitter-ի հրապարակման մեջ նա պարզաբանել է, որ որոշել է հայտնել այդ մասին այն բանից հետո, երբ հեռուստադիտողները նկատել են հիվանդության նշանները:

Ինչպես հաղորդվել է հեռուստաալիքի կայքում, մայիսի 30-ի առավոտյան Ջոնսն ուղիղ եթերում պատմել է Մեծ Բրիտանիայի որոշ քաղաքներում 5G տեխնոլոգիայի ներդրման մասին: Ռեպորտաժի ամբողջ ընթացքում նկատելի է եղել, թե ինչպես է նրա աջ ձեռքն ուժգին ցնցվում:

«Որոշ մարդիկ նկատել են, որ 5G տեխնոլոգիաների մասին այսօրվա ուղիղ եթերում իմ ձեռքերը ցնցվում էին: Գուցե ժամանակն է ասելու, որ վերջերս ինձ մոտ Պարկինսոնի հիվանդություն են ախտորոշել: Ես լավ բուժում եմ ստանում, և ախտանշանները դեռևս աննշան են: Այնպես որ, ես շարունակում եմ ապրել սովորական կյանքով»,- գրել է նա:

Ի պատասխան Ջոնսը բազմաթիվ ուղերձներ է ստացել բարեհաջող բուժման մաղթանքներով և աջակցության խոսքերով, այդ թվում՝ գործընկերների կողմից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել