Լրտեսի հմտությունները շատերիս են երբեմն պետք գալիս։ Մի հայացք գցել մարդու վրա և հասկանալ, թե ինչ է նա թաքցնում, պարզապես երազանք է։ Այսօր որոշել ենք ձեզ մի քանի պարզ հանելուկ առաջարկել։

Փորձեք միացնել ձեր ներքին Շերլոք Հոլմսին և ուսումնասիրեք ստորև բերված նկարը.

1․ Այս երկուսից ո՞ր մեկն է ստում, իսկ ո՞վ է ճիշտն ասում՝ տղամա՞րդը, թե՞ կինը։

Մի շտապեք անմիջապես պատասխանել, ուշադիր նայեք նկարին։

Դա այնքան պարզ է։ Նայեք անկյունում, պահարանի մեջ մարդ է թաքված. ամենայն հավանականությամբ, նա հենց կնոջ սիրեկանն է։ Եվ իհարկե, ստում է կինը։

2. Լուծեք միջնակարգ դպրոցի աշակերտի համար նախատեսված այս պարզ հանելուկը․

Ի՞նչն է միշտ վազում, բայց երբեք չի քայլում, հաճախ է աղմկում, բայց չի խոսում։

Հուշենք, որ դա կապ ունի ջրի հետ, և կա գրեթե բոլոր մեծ քաղաքներում։

Պատասխանը՝ գետն է։

3. Իսկ հիմա փորձեք գտնել այս հանելուկի ճիշտ պատասխանը․ իմ կատուն երեք ձագ ունի՝ Մոփսին, Թոփսին, Սփոթը։ Իմ կատվի անունը Ինչ է։

Պատասխանը շատ պարզ է. կատվի անունը Ինչ է, չէ՞ որ հարցական նշան չկա «Ինչ»-ի վրա, և այն մեծատառով է գրված։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել