Ոչ մեկ չի հերքում, որ դատական համակարգում բարեփոխումներն անհրաժեշտ են, բայց միայն օրենքի սահմաններում:

Անցումային արդարադատության կիրառման համար կառավարությունը պետք է հիմնավորի դրանց անհրաժեշտությունն ու ապացուցի նպատակներին հասնելու անհնարինությունը գործող մարմինների առկայության պարագայում։ 

Անցումային արդարադատությունն իրականացնելիս պետությունը չի կարող խախտել միջազգային ատյանների հանդեպ ստանձնած պարտավորությունները: Եվ այստեղ հարց է առաջանում․ արդյո՞ք անցումային արդարադատությունն իրականացնելիս հաշվի է առնվելու սահմանադրությունն ու նրանում ամրագրված օրենքները, թե՞ այն սահմանադրությունից վեր է դասվելու:

Կան հարցեր, որոնք հայտարարության մակարդակ բերելուց առաջ նախ պետք է քննարկել, խորհրդակցել, ծանրութեթև անել:

Կից նյութն՝ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել