Արամ MP3-ի կինը, մեկնաբանելով ամուսնու ծառայության մասին լուրերը, մասնավորապես ասել է․ «Արամը ներկայումս գտնվում է ծառայության մեջ, նա ժամկետային զինծառայող է։ Նա սովորական զինծառայող չէ, այլ զինվորական սպա է, ունի լեյտենանտի կոչում, այսինքն՝ նրա զինծառայությունն անցնում է երկու տարի աշխատանքի տեսքով և գրաֆիկով՝ առավոտյան 9-ից մինչև երեկոյան 6-ը։ 18։00-ից հետո և շաբաթ-կիրակի օրերին Արամը լրիվ ազատ մարդ է՝ սովորական հագուստով և ազատ գրաֆիկով։ Դա միայն իր մասին չէ, այլ բոլոր նրանց, ովքեր ունեն զինվորական սպայի նույն կարգավիճակը»,- ասաց Աննան։
Շատ լավ մեկնաբանություն է, բայց այդ դեպքում միգուցե նրանք պատասխանեին՝ ընդհանրապես ո՞նց է պատահել, որ շատ «պատահական» Արամը ծառայում է Երևանում։
Ծառայող ամուսինն ինչպե՞ս է Եվրոպայի օրերի շրջանակում աշխատանքային ժամերին ու օրերին այցելել Հայաստանի մարզեր։
Եվ ի վերջո, ինչպե՞ս է սովորական ծառայող մարդը, ում անձնագիրը, եթե չեմ սխալվում, վերցնում են, աշխատանքային օրերին ու ժամերին արտերկրում ծնունդ նշում։
Ընենց հետաքրքիր է։
Կանխավ շնորհակալ եմ։